Վերջին ժամանակներում Ջեսիկա Սիմփսոնը և նրա նախկին ամուսին Նիկ Լաշեն գտնվում են «սառը պատերազմի» վիճակում: Նրանք ոչ միայն չեն շփվում, այլ նաև թիկունքից իրար վիրավորական նկատողություններ են անում, հայտնում է 7days.ru-ն: Օրինակ՝ վերջերս Նիկը հայտարարել է, որ շատ երջանիկ է Ջեսիկայից երեխա չունենալու համար: Իսկ Ջեսիկան որպես պատասխան խոստովանել է, որ իրենց ամուսնությունը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Ջեսիկան այն հարցին, թե որն է համարում ֆինանսների բնագավառում իր ամենամեծ սխալը, Ջեսիկան պատասխանել է, որ ամուսնացել է Նիկի հետ առանց ամուսնական պայմանագիր կնքելու: Դա նրա վրա արժեցել է 12 միլիոն դոլար, որն ինքն ապահարզանի դեպքում պարտավոր է վճարել Լաշին: