«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում, իր բողոքն է հայտնում Արարատի մարզի Արբաթ համայնքի բնակիչ Գարիկ Հարությունյանը:
Նա պատմում է, որ դեկտեմբերի 10-ին վթար է տեղի ունեցել, իր մեքենային հարվածող մեքենայի վարորդը ընդունել է, որ վթարը իր մեղքով է եղել, այդ մասին ասել է ՃՈ և ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներին: Այնուհետև «Ռեսո» ապահովագրական ընկերության աշխատակիցները ասել են, որ կուսումնասիրեն և կասեն, թե ով է մեղավոր և փոխհատուցման հարցը այդ ժամանակ պարզ կլինի. «Հետո ինձ զանգեցին ասեցին, որ ես ճիշտ եմ, հարցրեցի՝ գումարը երբ եմ ստանալու, ասացին՝ մի շաբաթից, բայց միչև հիմա չեմ ստացել, 360 հազար դրամ էին գնահատել»,-մանրամասնեց նա:
Գարիկ Հարությունյանը պարզաբանեց, որ իր մոր անունով լիազորագիր է թողել և մեկնել ՌԴ ՝ աշխատելու, բայց փոխհատուցումը ընկերությունը չի տվել. «Հիմա էլ ասում են՝ դու ես մեղավոր, բայց հենց սկզբից ասել էին, որ ճիշտ եմ, խփողն էլ էր ասել, ի՞նչը փոխվեց, ո՞ւր են էտ փողերը, դիմելու եմ դատարան, բոլոր փաստերն ունեմ, ես տաքսի էի քշում, էտ փողը իմ երկու երեխքի բերանից են կտրում»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ ապահովագրական ընկերությունը գրպանել է 360 հազար դրամը:
Մանրամասները՝ տեսանյութում: