Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Ադրբեջանը եթե պատերազմ սկսի, տնտեսական մեծ կորուստներ կունենա, տնտեսական զագացումը կանգ կառնի. Սերգեյ Մարկով

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական կողմը շարունակում է հայ-ադրբեջանական սահմանին (այդ թվում՝ արցախյան շփման գծում) խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Թշնամին կրակում է անգամ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Ուշագրավ է, որ սահմանային այս լարվածությունը համընկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի օրերի հետ: Փաստորեն խաղաղության կողմնակից Ռուսաստանի բարձր մակարդակով ներկայությունը Բաքվում չի ընկճում թշնամուն դիմել ռազմական գործողությունների:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Մարկովի կարծիքով՝ ոչ մի կերպ չի կարելի Լավրովի այցի հետ կապել սահմանային լարված իրավիճակը. «Սերգեյ Լավրովը խաղաղության և ոչ պատերազմի կողմնակից է: Երկրորդ՝ Ռուսաստանը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորվի և ոչ պատերազմի միջոցով»,- ընդգծեց նա:

Սերգեյ Մարկովը նաև մի ուշագրավ դիտարկում արեց՝ նշելով, որ սահմանային լարված իրավիճակը պայմանավորված է ոչ թե անմիջական ղեկավարների հրամանով, այլ հենց սահմանին կանգնած զինվորների միջև առկա որոշակի խնդիրներով. «Այսինքն՝ ոչ թե գեներալներն ու ղեկավարությունն են հրաման տալիս, այլ զինվորների միջև կոնֆլիկտ է հասունանում, հետո դա փոխանցվում է երկու կողմերի սպաներին և այդպես շարունակ: Իմ կարծիքով՝ երկրի ղեկավարությունը կրակելու հրաման չի տալիս, ըստ իս՝ երկու կողմից էլ պարզապես հրաման կա պատասխանելու, իսկ ինչ որ առաջանում է սահմանին, անմիջական ղեկավարության հրամանով չի լինում»,- ասաց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ, Սերգեյ Մարկովն ընդգծեց, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է. «Ես կարծում եմ՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը: Ավելին՝ Հայաստանին ներկայիս ստատուս քվոն նույնիսկ բավարարում է, իսկ Ադրբեջանը եթե պատերազմ սկսի, տնտեսական մեծ կորուստներ կունենա, տնտեսական զագացումը կանգ կառնի»,- ասաց Սերգեյ Մարկովը:

Քաղաքագետը նշեց, որ նմանատիպ լարված իրավիճակը և շարունակական կրակոցները հնարավոր է՝ վատ հետևանքներ ունենան երկու կողմերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում