Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի ոսկեարժութային պաշարներն օգոստոսին կրճատվել են գրեթե 1.2 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկը։
Նրա հաղորդմամբ՝ օգոստոսի սկզբին իր ոսկեարժութային պաշարները կազմել են 8.5 միլիարդ դոլար, մինչդեռ ընթացիկ ամսվա սկզբին այդ ցուցանիշը նվազել է մինչև 7.31 միլիարդ դոլար։ Դա նշանակում է, որ ընթացիկ տարում արդեն գրանցվում է Ադրբեջանի ոսկեարժութային պաշարների երկրորդ խոշոր անկումը։ Ընդգծվում է, որ Կենտրոնական բանկը այս տարի արդեն իսկ կորցրել է ավելի քան 5 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը օգոստոսի վերջին հայտնել էր, որ նավթի ցածր գների պատճառով Ադրբեջանն ակտիվորեն կծախսի պետական ակտիվները։