Բժիշկները Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչժոու քաղաքում կնոջ ստամոքսից 15-սանտիմետրանոց գդալ են հանել: Այս մասին հայտնում է The Shanghaiist-ը:
27-ամյա չինուհի Վանի խոսքով՝ ինքը գդալը կուլ է տվել լապշայի հետ ճաշի ժամանակ: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում: Բժիշկները կարծում են, որ նման բան դժվար թե պատահաբար լիներ:
Բժիշկներից 2 ժամ է պահանջվել բժշկական սարքի միջոցով գդալը ստամոքսից հանելու համար՝ միաժամանակ կնոջը չվնասելով: