Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում ուսումնական հաստատության տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ: Այս մասին հայտնում է KCIR հեռուստաալիքը:
«Սակրամենտո սիթի քոլեջում հրաձգություն է տեղի ունեցել,- նշում է հեռուստաալիքը:- Այժմ փակ են այդ ուսումնական հաստատություն տանող բոլոր փողոցները: Ոստիկանությւոնը փնտրում է հրաձիգին, նրա անձը դեռ պարզված չէ»:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել բեյսբոլի հրապարակի մոտ: