Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Ուկրաինան կմասնակցի ՆԱՏՕ-ի պատմության մեջ խոշորագույն զորավարժություններին

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի ողջ պատմության ամենալայնածավալ՝ Trident Juncture 2015 զորավարժություններին։ Այս մասին «Ուկրինֆորմին» Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարի պաշտոնակատար Եգոր Բոժոկը։

«Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն այդ զորավարժություններին։ Գործի կդրվեն մեր ռազմատրանսպորտային ինքնաթիռը և հավանաբար որոշ այլ պաշտպանական բաղադրիչներ՝ կախված Ուկրաինայի արևելքում անվտանգության իրադրություւնից»,- ասել է դիվանագետը։

Բոժոկը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 21-25-ը Ուկրաինայի Յավորովի զորակայանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Ուկրաինա-2015» միջազգային զորավարժությունները՝ ուղղված քաղաքացիական բնույթի ճգնաժամային իրավիճակների արձագանքմանը։

«Մենք մոտ 1000 մասնակցի ենք սպասում դաշինքի 32 անդամ երկրներից ու գործընկերներից»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի ամենալայնածավալ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Կանադայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների տարածքում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսում և Միջերկրական ծովում։ Մանևրումներին, որոնք պետք է ցուց տան դաշինքի պատրաստվածությունը ժամանակակից պատերազմի պայմաններում արձագանքմանը, կմասնակցեն 30 անդամ երկրների և գործընկերների մոտ 36 հազար զինվորականներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում