«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լևոն Դոխոլյանը ցանկանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան պաշտպանել: Մենք պարզեցինք, որ Դոխոլյանի թեկնածուական թեման կոչվում է «Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:
Նշենք, որ 37-ամյա ՕԵԿ-ական պատգամավորը 2011թ. սովորում է պետական կառավարման ակադեմիայի «Տնտեսագիտություն և կառավարում» բաժնի ասպիրանտուրայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում