ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապօրինի ներգաղթյալների խնդրի շուրջ բանաձև է մշակում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Հնարավոր է, որ այդ բանաձևն ընդունվի արդեն սեպտեմբերին»,- ասել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Չուրկինի խոսքերով` ԱԽ-ից վաղուց են այդ թեմայի շուրջ բանաձևի սպասում: