Առևտրի վերջում նավթի համաշխարհային գները նվազել են 8.5%-ով՝ այդ մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես՝ լոնդոնյան բորսայում հիմնական առևտրի վերջում ICE Futures հոկտեմբերյան ֆյուչերսներում Brent նավթն էժանացել է 8.5 %-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.50 դոլարի:
Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում (NYMEX) WTI նավթի գինը նվազել է 7.7%-ով՝ ՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.41 դոլարի:
Նավթի համաշխարհային գների անկումը տեղի է ունեցել Չինաստանի տնտեսության արտադրական հատվածում գործնական ակտիվության ցուցանիշի նվազման ֆոնի վրա: