Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

«Առաջին դաս»-ը՝ Մանկական երկաթուղու զբոսայգում

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների հերթական առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, Գիտելիքի և դպրության օրվա երեկոն անցկացրին Մանկական զբոսայգում: Վարչական շրջանի կողմից կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառման շրջանակում արվել էր հնարավորը, որպեսզի առաջին դասարանցիների ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:

Փոքրիկները նախ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել էին մայրաքաղաքում, այնուհետ հենց նույն ավտոբուսներով էլ հասել զբոսայգի: Տեղում արդեն հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են մանկական համույթների տաղանդաշատ երեխաները: Իսկ նկարչության փոքրիկ սիրահարներին էլ տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր երազանքները: Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով` կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում, բացի այդ, նրանց նաև հյուրասիրել են պաղպաղակ ու հյութեր:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ շրջել է զբոսայգու տարածքում, հետևել երեխաների ստեղծագործական աշխատանքներին, զրուցել նրանց հետ ու մեկ անգամ ևս շնորհավորել նոր ուսումնական տարվա առթիվ:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ փոքրիկները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից նաև գրքեր են նվեր ստացել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում