Google ընկերությունը փոխել է լոգոտիպը, հայտնում է Lenta.ru-ն: Այժմ տառերը երևում են տափակ, ինչը համապատասխանում է ինտերֆեյսի պարզեցման ժամանակակից միտումներին: Փոփոխության մասին հայտնել են Google-ի YouTube-ի էջում:
Google-ի որոնման էջում անիմացիոն դուդլը ցույց է տալիս, թե ինչպես է ջնջվում լոգոտիպը և գրվում նորը:
Սկսած 1997 թվականից՝ սա արդեն ընկերության վեցերորդ լոգոտիպն է: