Saturday, 11 05 2024
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
12:45
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք

Վարչապետը բացահայտել է սահմանադրական փոփոխությունների ամբողջ նպատակն ու իմաստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է միայն բարձր պաշտոն: Հովիկ Աբրահամյանը փաստորեն հայտարարել է սահմանադրական փոփոխություններին աջակցելու իր պայմանը. բարձր պաշտոն կտան՝ կաջակցի:

Իսկ ի՞նչ կանի Աբրահամյանը, եթե նրան բարձր պաշտոն Սերժ Սարգսյանը չխոստանա: Կտապալի՞ փոփոխությունները: Ինչպես հայտնի է, Սարգսյանը մտադիր է փոփոխությունների հանրաքվեի շտաբի պետ նշանակել Հովիկ Աբրահամյանին: Երևի թե Աբրահամյանն էլ հայտարարում է, թե ինչ պայմանով կստանձնի այդ պարտականությունը:

Մյուս կողմից, իսկ Հովիկ Աբրահամյանը այլ ելք ունի՞: Սրան զուգահեռ կա նաև հարցը, թե իսկ Սերժ Սարգսյանը նրան բարձր պաշտոն չտալու ելք ունի՞, տարբերակ ունի՞: Եվ վերջապես, մեկ այլ հարց էլ՝ իսկ որոշողը Սերժ Սարգսյա՞նն է լինելու, թե՞ պաշտոնները բաժանվելու են իշխանական համակարգի, այսպես ասած, կոլեգիալ որոշումով, և Հովիկ Աբրահամյանը իր պայմանները ոչ թե Սերժ Սարգսյանին միայն, այլ ողջ իշխանական համակարգին է ներկայացնում:

Սրան զուգահեռ, սակայն, խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում բարձր պաշտոն արտահայտությունը խիստ հարաբերական է դառնում: Բարձր պաշտոնները կարծեք թե դառնում են մի քանիսը, և ըստ այդմ շատ դժվար է ասել, թե որն է իրապես ամենաբարձրը՝ հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանական համակարգում հարցերն ու հարաբերությունները ըստ էության կարգավորվում են ոչ սահմանադրական ռեժիմում: Եվ այս տեսանկյունից, ո՞ր պաշտոնն է Հովիկ Աբրահամյանը համարում բարձր՝ վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, նշանակովի նախագա՞հ, որն այնուհանդերձ ունի զգալի լիազորություններ: Ավելին՝ իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում դե ֆակտո բարձր պաշտոն է դառնում ՀՀԿ նախագահի պաշտոնը: Եվ այս տեսանկյունից, իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը բարձր պաշտոնների թվում այս պաշտոնը և՞ս նկատի ունի:

Բոլոր դեպքերում, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն իհարկե վկայում է մի բանի մասին. իբր Հայաստանի զարգացման համար իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ այլ ինչ է, քան իշխանական պաշտոնների բաժանում և վերաբաժանում, ու, ըստ էության, բոլորին այդ գործընթացում հետաքրքրում են միայն պաշտոնները, թե ում ինչ է բաժին հասնելու:

Հայաստանում տնտեսությունը մոտեցել է աղետի ու կոլապսի շեմին, իսկ դրա համար պատասխանատու, տնտեսական արդյունքների համար պատասխանատու կառավարության ղեկավարը մտածում է, թե ինչ պաշտոն է իրեն բաժին հասնելու սահմանադրական փոփոխություններից հետո:

Որովհետև պաշտոնն ամեն ինչ է, և դրանից է կախված կապիտալի ու անձնական անվտանգությունը: Բոլորի խնդիրն է դա, բոլորի համար սահմանադրական փոփոխություններն ունեն միմիայն հենց այդ նպատակը, և Հովիկ Աբրահամյանը բացառություն չէ, այլ ընդամենը շատ վառ ցուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում