Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այս գործընթացով որոշում են՝ ինչպես համատեղեն «պախանի» ու նախագահի պաշտոնները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

-Պարոն Թադևոսյան, երկիրը թևակոխել է նոր հանգրվան, սահմանադրական փոփոխություններն են դրված սեղանին իբրև առաջնահերթություն։ Սահմանադրական փոփոխությունների հրամայական կա՞ այսօր։ Ի վերջո, մեր սոցիալտնտեսական, քաղաքական խնդիրներն արդյոք կարող են լուծվել սահմանադրական փոփոխություններով։

-Անկեղծ ասած, ես ինձ չեմ համարում այդ խնդիրների մասնագետ, և կարող եմ այդ խնդրի շուրջ խոսել որպես ՀՀ քաղաքացի, այսինքն որպես սահմանադրությունից օգտվող կամ սպառող։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ամենագլխավոր խնդիրները, որ այսօր Հայաստանում կան, իհարկե, քաղաքական բնույթի են, այսինքն իշխանության ոլորտում են, իշխանություն-հասարակության կապերի փոխհարաբերությունների հարթությունում են և այդ հարթությունում կա լուրջ խնդիր։ Խնդիրն այն է, որ հասարակությունը օտարված է ընդհանրապես կառավարման գործընթացներից, իշխանության ձևավորման գործընթացից, թեև ֆորմալ ձևով ընտրությունները դրա համար են նախատեսված, բայց այդ հարցերը չեն լուծում, որովհետև այդ հարցերը լուծվում են ավելի ստվերային մեխանիզմներով։ Ընդհանրապես մեր հասարակությունն ավելի ստվերային բնույթի հասարակություն է։ Թե իշխանությունը, թե մարդկանց տնտեսական գործունեությունը ստվերում է, թե ընդհանրապես մեր հասարակության կյանքը լի է ստվերային մասերով։ Հիմա հարց է առաջանում, թե արդյոք այդ տիպի կյանքով ապրող հասարակության, որն ունի նաև այդ տիպի իշխանություններ, խնդիրները կապված են սահմանադրության փոփոխության հետ, և այս պահին դա այդպիսի լուրջ խնդիր է։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև, անկեղծ ասած, տպավորություն է, որ եթե անգամ սահմանադրություն չլինի, իրենք կարող են հանգիստ ապրել։

-Այսինքն կան չգրված, ստվերային օրենքներ, որոնցով հասարակությունն ու իշխանությունն առաջնորդվում են։

-Այո, և այս պարագայում Սահմանադրությունը մի տեսակ խանգարող գործոն է իշխանության համար, որովհետև հասարակությունը, խոշոր հաշվով, դրանից չի օգտվում չհաշված առանձին դեպքեր, երբ քաղաքացիական փոքր նախաձեռնությունների դեպքում, շատ քիչ թվով մարդիկ, որոնք իրենց համարում են քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում, նրանք այդ ժամանակ վկայակոչում են Սահմանադրությունը և դա շատ օգտակար է հենց այդ խմբերի համար։ Այսինքն այն մարդիկ, որոնք քիչ թե շատ շահառու են այդ Սահմանադրության, օգտվում են Սահմանադրությունից։ Եթե այդ մարդկանց կարծիքը հայտնենք, իրենց համար Սահմանադրություն փոխելու խնդիր չկա։ Մյուս շահառուն իշխանությունն է, որը կոնկրետ այս դեպքում ներկայացված է կլանային, կրիմինալ խմբով, եթե հաշվի առնենք, որ կոռուպցիան և պետության հաշվին կլանը պահելը կրիմինալի ոլորտից է։ Եվ հիմա լիարժեք կրիմինալ իշխանության վերարտադրության խնդիրն է սահմանադրությունը լուծել և շարունակելու է լուծել։ Այս պահին առաջացել է ճգնաժամ, այսինքն այդ կրիմինալ խումբն իր ներսում չի գտնում, ժողովրդի լեզվով ասած, նոր «պախան»։ Այսօրվա նախագահն այդ հարցը լուծում է և միշտ էլ լուծել է։ Ու հիմա հարց է առաջանում, թե իրենք ինչպես պետք է «պախանի» ու նախագահի պաշտոնները համատեղեն Սահմանադրության միջոցով և գործող Սահմանադրությունն այդ հնարավորությունն իրենց չի տալիս։ Հիմա խնդիր է առաջացել, թե բա ոնց անենք փոխենք Սահմանադրությունը, որպեսզի իրենց կրիմինալ համակարգը չփլվի։ Այսինքն խնդիրը ոչ թե երկրի կառավարման մեջ է, այլ այդ կրիմինալ օլիգարխիկ համակարգի կառավարման ճգնաժամի մեջ է։ Ճգնաժամն այնտեղ է առաջացել և ճգնաժամը ստվերային իշխանությունը, և ֆորմալ իշխանությունը իրար համապատասխանեցնելու մեջ է, և ըստ էության, այդ խնդիրն է լուծելու սահմանադրական փոփոխությունները։ Իսկ թե դրանից հետո լիարժեք համամասնական կլինի, թե լիարժեք մեկ այլ բան կլինի, դա արդեն երկրորդական նշանակություն է ստանում այս պարագայում։ Այս փոփոխությունները չեն լուծում նաև խնդիրը կուսակցականության առումով, որովհետև Հայաստանում, ըստ էության, երբ նայում ենք շքահանդեսը, թե ինչպես են, ժողովրդի լեզվով ասած, կզած քառյակներն ու հնգյակները մտնում նախագահի մոտ, ամեն ինչ պարզ է դառնում։ Այնտեղ վիզները ծռած հերթի վերջում կանգնած տեսարաններ կային և նախագահի հետ հանդիպման ՍԻՄ-ի լուսանկարը շատ տիպիկ է այս ողջ թատրոնը նկարագրելու համար։ Եթե հաշվենք, որ այդ խեղկատակությունները կուսակցություններ են, և այս ամբողջ ներկայացնումը կուսակցություններ-քաղաքական դաշտ-նախագահ ձևաչափով սահմանադրական քննարկումների տպավորություն են թողնում, ապա դա իհարկե, որևէ խնդիր չի լուծելու՝ ոչ պառլամենտարիզմի խնդիր է լուծելու, ոչ էլ կառավարման համակարգի բարենորոգման։ Այնպես որ սահմանադրության փոփոխությունները պետք են կրիմինալ համակարգին, որպեսզի իրենց կրիմինալ իշխանությունը շարունակեն ֆորմալ իշխանական ինստիտուտներում վերարտադրել։

-Սահմանադրական փոփոխությունները չեղարկելու համար ձևավորվել է «Չեք անցկացնի» քաղաքացիական խումբը։ Ընդհանրապես, քաղաքացիական խմբերը, որոնք վերջին տարիներին շատ ակտիվ գործունեություն են ծավալում, ընդհանրապես պե՞տք է անընդհատություն ապահովեն, թե կարող են ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնել, և ո՞ր դեպքում է հնարավոր լինում հաջողություն արձանագրել։

-Խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքացիական շարժումները կամ նախաձեռնությունները, որոնք կազմակերպում են տարբեր տեսակի հակադրություններ իշխանական անօրեն տարբեր գործողությունների հանդեպ, կարծեք թե ներկայացնում են այնքան քաղաքացի, որքան Հայաստանում կան։ Դրանից ավել քաղաքացի Հայաստանում, ըստ էության չկա։ Այսինքն ՀՀ բնակիչներից, որոնց թիվը պարզ չէ 2,8 թե 3 մլն է, միայն 200 քաղաքացի կա, և այդ 200 քաղաքացին հետաքրքրված են այն գործընթացներով, որոնք վերաբերում են իրենց կյանքին։ Մնացած 2 մլն-ից ավելի բնակիչները, որոնք իրենց քաղաքացի չեն ընկալում, չեն ձևակերպել և չունեն այդ գիտակցությունը, նրանք որևէ կերպ որևէ խնդրի չեն արձագանքում։ Լավաշ ստանալը որոշ օլիգարխիկների կողմից, կամ ասենք ընտրությունների շրջանում 5-10 հազարները վերցնելը միակ շարժում առաջացնող կետն է իշխանություն-բնակչություն հարաբերություններում։ Ուրեմն այդ 200 մարդիկ, որոնք քաղաքացի են, այսպես թե այնպես, գործընթացներին արձագանքում են, փորձում են տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել, որոնք իրենց են վերաբերում։ Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են ողջ բնակչությանը, քանի որ իրենք կլուծեն մի հարց, որով երկարատև կդարձնեն օլիգարխիկ կրիմինալ համակարգի իշխանությունը Հայաստանում, միգուցե հավերժ դարձնի մինչև Հայաստան պետության վերացումը, և էլի այդ 200 մարդիկ անհանգստացած են դրանով և փորձում են արձագանքել։ Ասել, որ այդ շարժումներն անկում են ապրում և թափ չեն ստանում, այդ ամենը կապված է նրա հետ, թե ինչպիսին է մեր հասարակության իրական քաղաքացիական ներուժը։ Այսինքն մարդիկ կան, բայց նրանք իրենց քաղաքացի չեն ընկալում, չունեն ձևակերպած իրենց քաղաքացիական ինքնությունը։ Նրանց ինքնության մեջ քաղաքացին էլեմենտ չի, ասենք հայ, հայր, թաղի տղա, ամուսին լինելն ինքնության բաղադրիչ է, իսկ քաղաքացին՝ դեռ ոչ։ Կարծում եմ, այդ շարժումները հեռանկար չեն ունենա, եթե իրենք քաղաքացիության ձևավորման շարժման չվերածվեն։ Միգուցե այդ շարժումներն օգտակար են, նույն Բաղրամյանի պայքարն էլի մի դաս էր, որ հասարակության մեջ ինչ-որ բան առաջացրեց, բայց այդ փոքր նախաձեռնությունները միշտ կմնան փոքր, եթե չվերածվեն հասարակության մեջ քաղաքացիություն ձևավորելու շարժման։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում