Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քուրդ աշխարհազորայիններն Իրաքի հյուսիսում մի քանի օրում ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են 7 գյուղ:
Փեշմերգայի զինյալները դաշինքի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Իրաքի հյուսիսում գտնվող Թուզ-Հուրմատու քաղաքի մոտ ազատագրել են ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք: Դաշինքի ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը 25 ավիահարված են հասցրել զինյալների դիրքերին: Իրաքում ԴԱԻՇ-ի խոշորամասշտաբ հարձակման պատճառով անկայուն իրավիճակ է տիրում: