Հետազոտությունների հիման վրա պարզվել է, թե որ մասնագիտությունն է ավելի նյարդային և վնասակար հոգեկան վիճակի համար, հայտնում է gogetnews.info-ն:
Հարկ է նշել, որ ամենալարվածը եղել է միջին օղակի մենեջերի աշխատանքը:
Կոլումբիայի Հասարակական առողջության դպրոցի աշխատակիցները, հետազոտոլով 21 հազար կամավորի, պարզել են, թե որ մասնագիտությունն է ավելի ուժեղ ազդում մարդու նյարդային համակարգի վրա:
Մասնակիցները բաժանվել են 3 դասի` մենեջերներ, հասարակ աշխատողներ և բիզնեսում զբաղված մարդիկ:
Պարզվել է, որ ամենախոցելին միջին օղակի աշխատողներն են, քանի որ նրանք հակված են անհանգստանալու իրենց աշխատանքի արդյունքների համար` ձգտելով բարձրանալ կարիերայի աստիճանով: