Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

«Խոպանչիները» տագնապի մեջ են․ամբողջ խնայողությունները ջուրն է թափվել

Խոպանչիների ու նրանց ընտանիքի անդամների առավոտը սկսվում է ոչ թե մեկ գավաթ սուրճից, այլ արժույթի կուրսի վերաբերյալ ամենաթարմ տեղեկություններ հաղորդող rate.am կայքէջի նորություներին ծանոթանալուց. մարդիկ սրտատրոփ բացում են կայքէջը, բնականաբար նայում ռուբլու կուրսը, հաշվարկներ անում, թե այս անգամ որքան են տուժելու ուղարկած հերթական աշխատավարձը դրամի վերածելուց: Նախորդ երկու օրերին վերը նշված խմբի մոտ խուճապը գագաթնակետին էր հասել, քանի որ երկու օրվա մեջ ռուբլին կտրուկ անկում ապրեց: Մարդիկ էլ, խուճապի մեջ ընկնելով և վախ ունենալով, որ հնարավոր է ռուբլին ավելի արժեզրկվի, փոխանակեցին իրենց ողջ խնայողությունները՝ կրելով լուրջ վնասներ: Սակայն այս երկու օրվա մեջ ռուբլին սկսեց ամրապնդել իր դիրքերը, 6-6,5-ից դառնալով 7 դրամ, սակայն մարդիկ այլևս խնայողություններ, մեծ հաշվով, չունեն:

«Ահավոր վիճակ է: Անցած օրը տղաս որոշակի գումար էր ուղարկել, ավելի կոնկրետ 40 հազար ռուբլի: Մանրեցի, բայց պարզվեց, որ դա անգամ չբավականացրեց հիվանդանոցի իմ որոշակի ծախսերին: Առողջական խնդիրներ ունեմ, հետազոտվել ու դեղեր էր պետք, բայց պարզվեց, որ դա չնչին գումար է դարձել: Բայց դա իմ տղայի մեկ ամսվա աշխատավարձն էր: Ու էնպես էլ չի, որ կարող ենք էդ գումարները հավաքել, պահել ու բարձր կուրսի ժամանակ մանրել: Էս է մեր վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի բնակչուհի տիկին Անահիտը՝ հավելելով, որ նախկինում ինքն այդքան գումարով բազմաթիվ հարցեր էր կարողանում լուծել: Տիկին Անահիտը շվարած էր, թե ինչպես է վճարելու աղջկա առաջին կիսամյակի ուսման վարձը: «Ստիպված սրանից-նրանից պարտք ենք անում, հարցերը լուծում, ու նորից աշխատածով սկսում պարտքերը փակել: Բայց սա երկիր չի, ապրելու ձև չի, որով մենք ապրում ենք: Սա գոյատևել է»,- նեղսրտած նկատեց մեր զրուցակիցը:

Տիկին Գայանեի ամուսինը 15 տարի է պարտադիր մեկնում է արտագնա աշխատանքի, ունի սեզոնային, բայց կայուն աշխատանք, հաճախորդներ, բայց այս տարի փաստի առաջ է կանգնել: Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակի արդյունքում այս տարի, տիկին Գայանեի պատմելով, ամուսինը ընդամենը 2 ամսով է գնացել Մոսկվա: Վերանորոգել է 2 փոքր բնակարան և առաջիկա օրերին պատրաստվում է վերադառալ:

«Անկեղծ ասեմ, էս երկու գործից ինքը 50 հազար ռուբլի է տուն ուղարկել, որը դրամի վերածելուց հետո պարզ դարձավ, որ այլևս ոչ մի բանի պիտանի չէ: Տվեցինք մեկնելու տոմսի համար պարտք վերցրած գուրմարը, վճարեցինք մի քանի մանր-մունր պարտքեր ու հայտնի չէ, թե հետագայում ոնց ենք ապրելու»,- ասաց տիկին Գայանեն՝ հավելելով. «Ամեն օր քնելուց առաջ փառք ենք տալիս Աստծուն, որ առավոտյան արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը լավացել է, փողը՝ կայունացել, քանի որ մեր ապրելակերպը, մեր ամեն ինչը դրանից է կախված»:

Տիկին Գայանեի աղջիկը նույն վիճակում էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ անցած տարի մի քանի տարի շարունակ կուտակած խնայողությունների հաշվին ամուսնու հետ բնակարան են ձեռք բերել, բայց խնայողությունները բավականացրել են միայն որոշակի մասին, մանացածը պարտքով են վերցրել բարեկամներից՝ հույս ունենալով, որ ամուսինը սեզոնային աշխատանքով կկարողանա վերադարձնել պարտքը: «Բայց հիմա կատաստրոֆիկ վիճակ է: Ամուսինս երկու ամիս է ինչ մեկնել է, բայց նրա ուղարկած փողը անգամ մեր ապրելուն չի բավականացնում, ուր մնաց պարտքը փակենք: Ամսեկան 30 հազար ռուբլի է ուղարկում: Օրինակ երեկ չէ առաջին օրը մանրեցի 20 հազարը, որը ստացվեց 136 հազար դրամ, որից երկու օր անց 50 հազար դրամ չի մնացել»,- նեղսրտեց աղջիկը:

Ուշագրավ է, որ մեր բոլոր զրուցակիցներն էլ փաստում էին, որ վիճակը վատթարացել է երկուստեք՝ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում: Տարիներ շարունակ խոպանչիների համար աշխատատեղ ու ապրուստի միջոց հանդիսացած Ռուսաստանում այլևս աշխատատեղեր շատ չկան, շինարարության ծավալները գրեթե կրկնակի կրճատվել են, ու այլևս նախկին եկամուտները չկան: Այդ ֆոնին մեր բոլոր զրուցակիցներն էլ փաստում էին, որ այլևս իրենց որդիներին ու հարազատներին չեն թողնելու մեկնել արտագնա աշխատանքի: «Եթե ամիսներ շարունակ աշխատած գումարով մենակ օրվա հացի հարց է լուծվում, ապա դա կարելի է անել նաև Հայաստանում: Իզուր պետք չի ղարիբ դառնալ»,- վերջում եզրափակեց տիկին Անահիտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում