Wednesday, 08 05 2024
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Անկախության ստացականը

«Անկախությունը գին ունի, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել»,- անցյալ շաբաթ «Բազե-2015» երիտասարդական իշխանական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այ, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր նաև, թե որն է այդ գինը՝ թե ընդհանուրի, թե յուրաքանչյուրի մասով, ապա պատկերը կդառնար ամբողջական:

Անկախությունը իսկապես գին ունի, և անկախություն ձեռք բերելու համար ազգերը, ժողովուրդներն ու հասարակությունները սովորաբար շատ թանկ են վճարում, հաճախ վճարում են արյունով: Հայաստանի հասարակությունը վճարել է անկախության համար, վճարել է Արցախի ազատագրական պատերազմում տասնյակ հազարավոր վիրավորների առողջությամբ, հազարավոր զոհվածների կյանքով, հարյուր հազարավոր հայաստանցիների և արցախցիների կրած սոցիալ-հոգեբանական զրկանքներով, միլիոնի հասած արտագաղթով: Երևի թե քիչ ժողովուրդներ են իրենց անկախության համար վճարել այդքան ծանր գին: Միաժամանակ, հայ ժողովուրդը վճարելով այդ գինը, ըստ էության չի տրտնջացել, կրել է այդ ծանրությունը լուռ, արժանապատվորեն՝ իմանալով, որ դա կրում է հենց իր անկախությունը ձեռք բերելու համար, իր կյանքն ու պետությունը արժանապատվորեն կառուցելու, ազատորեն կառուցելու և այդ կառույցի արդյունքը տնօրինելու համար:

Եվ երբ այսօր, անկախությունից մոտ քառորդ դար անց, Արցախի պատերազմից երկու տասնամյակ անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե անկախությունը գին ունի, ու յուրաքանչյուրս պարտավոր ենք վճարել այդ գինը, հայ ժողովուրդը թերևս հարցնում է՝ բայց չէ՞ որ մենք երկու տասնամյակ առաջ վճարել ենք, իսկ ի՞նչ ենք ստացել այդ երկու տասնամյակի ընթացքում, ի՞նչ ենք ստացել այդ վճարի դիմաց: Անկախության համար վճարված ծանր գնի դիմաց հայ ժողովուրդը ստացել է ոչ թե անկախություն, ազատություն, բարեկեցություն ու զարգացում, այլ գրեթե ամբողջապես հակառակը: Ու դրա պատճառը եղել է այն, որ Հայաստանի իշխանությունն այդ տարիների ընթացքում ուղղակի մսխել է հասարակության վճարած գինը, ստիպել է հասարակությանը վճարել ոչ միայն անկախության ու ոչ այնքան անկախության, ինչքան իրենց, այսինքն՝ իշխանությունների բարեկեցության, ցոփ ու շվայտ կյանքի համար:

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի հասարակությունն արդեն երկու տասնամյակ, արդեն քառորդ դար անընդհատ վճարում է անկախության համար, իսկ Հայաստանի իշխանությունը նույն անընդհատ ռեժիմով այդ անկախությունը «մանրում» է աշխարհում՝ Հայաստանում իր իշխանությունը, հարստությունը, իր օրենքից վեր լինելն ու ամենաթողությունը ապահովելու համար: Արդյունքում ստացվում է, որ անկախության համար գին վճարում է ոչ թե յուրաքանչյուրը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, այլ միայն հասարակությունը, միայն նրանք, ովքեր իշխանություն չունեն, իշխանության մաս չունեն, իշխանությանը մերձ չեն, կից չեն:

Ստացվում է, որ հասարակությունը վճարում է թանկ գինը անկախության մեկնարկից նույնիսկ քառորդ դար անց էլ, երբ թվում է, որ արդեն պետք է սկսվեր վճարված գնի դիմաց անկախության էֆեկտի զգացումը, իսկ նրանք, ովքեր իշխանություն են, նրանք ընդամենը վայելում են անկախությունը: Ինչո՞ւ է գինը վճարում միայն քաղաքացին, միայն նա, ով համաձայն չէ կեղծել, ստորանալ, ով համաձայն չէ խաբել, ով համաձայն չէ «բամփել», ով համաձայն չէ օրենք խախտել, օրենքից վեր լինել, ով ազնիվ է, չի ուզում գողանալ, չի ուզում յուրացնել այլոց ունեցվածքը, չի ուզում իր երջանկությունը կառուցել այլոց դժբախտության, ողբերգության, ունեզրկման վրա, ով համաձայն չէ ստին, ով պետական զարգացման գրավական է համարում ոչ թե «ազգային միասնության» կեղծ և պաթետիկ, պոռոտ կարգախոսը, այլ սահմանադրական կարգը, իրավունքը, ազատությունը:

Իսկ ե՞րբ է Հայաստանի անկախության համար սկսելու վճարել իշխանությունը, իշխող համակարգը, այսպես կոչված «էլիտան»: Կամ, եթե վճարել է այդ այսպես կոչված «էլիտան», ապա ինչով է այդ վճարը եղել շարքային քաղաքացիների վճարածից ավելի, որ «էլիտան» դրա դիմաց կյանքի վայելքներ է ստացել, միլիոններ, միլիարդներ, իսկ շարքային քաղաքացին՝ աղքատություն, ունեզրկում, իրավազրկում, հեռանկարի բացակայություն, հուսահատություն: Ինչո՞ւ է անկախության համար այսպես ասած վճարված գնի դիմաց ստացված տարբերությունը այդքան ահռելի և հակադիր, այդ ինչո՞վ են «էլիտայի» ներկայացուցիչներն ավելի վճարել, որ ավելին էլ ստացել են:

Իրականում, իհարկե, ոչինչ էլ չեն ստացել, այլ յուրացրել են, ուզուրպացրել՝ հենց այն պատճառով, որ անկախության համար ոչ մի գին էլ չեն վճարել: Այլապես մինչև այսօր հասարակությանը չէին հիշեցնի գին վճարելու անհրաժեշտության մասին, այլ հանրության առաջ կդնեին գնի արդյունքը՝ ինքնիշխան ու զարգացող Հայաստանը, որն արժանապատվորեն ու արդյունավետ կերպով հարաբերվելով զարգացող աշխարհի հետ, կարողանում է լուծել իր տնտեսական, քաղաքական, անվտանգության խնդիրները՝ հանդիսանալով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ:

Երբ այդ ամենը չկա, երբ չկա այդ ամենն ապահովելու իմաստնություն, կամք, համարձակություն, մտածողություն և վերջապես երազանք, մնում է քաղաքացիներին հիշեցնել, որ «յուրաքանչյուրը պարտավոր է վճարել անկախության գինը»: Երևի շուտով կհայտնեն, թե բանկային ինչ հաշվեհամարի պետք է այն փոխանցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում