Օգտատերերի շրջանում հատկապես անհանգստություն են առաջացնում առցանց ծառայություններում օգտահաշիվները կորցնելու հետ կապված սպառնալիքները: Դա պարզվել է Kasperski Lab-ի անցկացրած հարցման արդյունքում` B2B International գործակալության հետ համատեղ: Նպատակը ամենահայտնի և անհանգստացնող սպառնալիքները պարզելն է:
Պարզվել է, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը վախենում է իր` թվային «ես»-ի կորստից: Հարցման մասնակիցների 68 տոկոսն անհանգստանում է օգտահաշիվները կորցնելուց և վնասակար ապահովման ծրագրերից, որը գողանում է գաղտնի տեղեկությունն ու ծառայությունների գաղտնաբառերը:
Մտահոգությունների թվում են եղել նաև ֆինանսական սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել հաշվեհամարներից գումարի կորստի: Դրանով անհանգստացած է 63 տոկոսը:
Վարկանիշի վերջին տեղերում են DDoS հարձակումները և գլոբալ լրտեսական ծրագրերը: