ԱՄՆ-ում` Միսիսիպիի համալսարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա:
«Շարունակեք ապաստաններում մնալ մինչև մյուս կարգադրությունները: Մնացեք մասնաշենքից դուրս կամ շենքի ներսում»,- ասվում է համալսարանի Twitter-ի միկրոբլոգում:
Նշվում է նաև, որ պարապմունքները կվերսկսվեն 14:00-ին:
Հրաձիգի անձը, ինչպես նաև գործողության դրդապատճառները հայտնի չեն: