Change.org կայքում միջնորդագիրը, որը ֆեմինիզմը հավասարեցնում է ահաբեկչությանը, մոտ 10 հազար մարդ է ստորագրել, հաղորդում է Metro պարբերականը:
Նախաձեռնությունը հրապարակվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն համացանցի օգտատերերը դրա վրա ուշադրություն են դարձրել միայն այժմ: Դեռևս օգոստոսի 24-ին փաստաթղթի տակ առկա էր 5 հազար ստորագրություն: Անցյալ երեք օրվա ընթացքում դրանց քանակը գրեթե կրկնապատկվել է:
Անանուն կառավարությանն ուղերձի հեղինակը ոմն Ջենեթ Ուիլքինսոնն է Իսպանիայից: