Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

ԱՄՆ մուտքի վիզա ստանալուց առաջ ձեր ամենակարևոր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած հարյուրավոր հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում իմ գրասենյակը ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Նախքան ձեր հարցերին պատասխանելը՝ կցանկանայի մի խորհուրդ տալ ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցի նպատակով դեսպանատուն եկող դիմումատուներին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմումատուների մուտքը դեսպանատան տարածք թույլատրվում է նշանակված ժամից առավելագույնը 15 րոպե շուտ: Հետևելով այս խորհրդին՝ ստիպված չեք լինի սպասել կիզիչ արևի տակ:

Դեսպանատան շենք մուտք գործելու թույլտվություն տրվում է միայն դիմումատուներին: Ուղեկցող հարազատների, ընկերների, փաստաբանների, հովանավորների մուտքը դեսպանատան տարածք արգելված է: Երեխաները և հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հարցազրույցի ներկայանալ ընտանիքի որևէ անդամի ուղեկցությամբ: Մենք ուղեկցող անձանց համար նախատեսված սպասասրահ չունենք և դիմումատուներին խնդրում ենք ներկայանալ առանց ուղեկցողների, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն սպասել կիզիչ արևի տակ:

Հարց Շ. Մայիլյանից. Մայրս գրին քարտ է շահել: Կայքից տեղեկացա, որ վիզայի հարցազրույցները սկսվում են հոկտեմբերից: 21 տարիս լրանում է նոյեմբերի 4-ին: Հնարավո՞ր է, որ սա խնդիր առաջացնի: Ո՞ւմ  կարող եմ դիմել, եթե հարցազրույցս  նշանակվի նոյեմբերի 4-ից հետո: Կարո՞ղ եմ վիզան ստանալ մինչև 21 տարիս լրանալը, իսկ Միացյալ Նահանգներ մեկնել դրանից հետո:

Պատասխան. Եթե ամուսնացած չեք, և եթե ձեր մայրը գրին քարտի խաղարկությանը մասնակցել է մինչև ձեր 21 տարին լրանալը, դուք կկարողանաք ներգաղթել Միացյալ Նահանգներ նույն դիմումով: ԱՄՆ ներգաղթի մասին օրենքը 21 տարին լրացած անձանց որոշ ժամանակ թույլատրում է պահպանել «երեխայի կարգավիճակը»: 21 տարին լրանալուց հետո երեխայի կարգավիճակի պահպանման լրացուցիչ ժամանակը ներառում է գրին քարտի խաղարկության դիմումների ընդունման օրվանից մինչև ծանուցումների ապահովումն ընկած ժամանակահատվածը:

Հարց. Ես ապրում եմ 67-ամյա հիվանդ մորս հետ: Հիմա ամուսնացել եմ: Կինս ԱՄՆ-ից է: Նա դիմել է, որ մենք ապրենք ԱՄՆ-ում:  Ես մորս ինձ հետ Միացյալ Նահանգներ տանելու հնարավորություն ունե՞մ մինչև իմ ԱՄՆ քաղաքացի դառնալը:  Իմ գնալուց հետո մայրս մենակ կմնա, իսկ նա հիվանդ է, և ես նրան առանց խնամակալի թողնել չեմ կարող:

Պատասխան. Շնորհավորում եմ ձեր ամուսնության կապակցությամբ: Ցավոք, օրինական մշտական բնակչի ծնողների համար նախատեսված ներգաղթային արտոնագրի տեսակ չկա: Եթե, այնուամենայնիվ, որոշեք ներգաղթել Միացյալ Նահանգներ, հիշեք, որ օրինական մշտական բնակիչները կամ գրին քարտ ունեցողները կարող են դուրս գալ Միացյալ Նահանգների սահմաններից, սակայն նրանց համար գործում են ԱՄՆ-ում փաստացի բնակության որոշակի պահանջներ: Որպես ուղեցույց՝ դիտարկվում է ԱՄՆ-ից մեկ տարի կամ մեկ տարուց ավելի ժամանակով բացակայելու փաստը, սակայն ներգաղթային պաշտոնյաները փաստացի բնակության ժամկետները դիտարկելիս հաշվի են առնում նաև վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածները:

Հարց – Ես դիմել էի դեսպանատուն ոչ-ներգաղթային վիզա ստանալու համար: Երեք օր առաջ ինձ մերժեցին: Հյուպատոսական պաշտոնյան ինձ հիասթափեցրեց: Նա ինձնից որևէ փաստաթուղթ չպահանջեց, մինչդեռ ինձ մոտ կային իմ վերադարձը երաշխավորող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:  Կխնդրեի բացատրել Ձեր գործընկերոջ նման աշխատաոճը:

Պատասխան. Շնորհակալություն հարցի համար: Ցավում եմ, որ ձեր դիմումը մերժվել է: Դուք կարևոր հարց եք բարձրացնում: Շատերը թյուր պատկերացում ունեն ԱՄՆ վիզայի գործընթացի վերաբերյալ: Ի տարբերություն այլ երկրների վիզաների գործընթացների՝ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաները (աշխարհի ցանկացած երկրում) հազվադեպ են նայում փաստաթղթերին: Բացառություն է կազմում առցանց լրացված դիմումի ձևը: Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում ես նայել եմ ինձ մոտ հարցազրույց անցած դիմումատուների ոչ ավելի քան 1%-ի հավելյալ փաստաթղթերը: Պաշտոնյաները գրեթե բացառապես հիմնվում են վիզայի հարցազրույցի վրա և անհրաժեշտ հարցերի միջոցով որոշում են կայացնում: Երկու կարևոր հանգամանք է հաշվի առնվում այստեղ: Առաջինը՝ եթե փաստաթղթերում նշված տվյալները աշխատանքի կամ սեփականության վերաբերյալ հավաստի են, ակնկալվում է, որ դիմումատուն առանց փաստաթղթի առկայության կարող է անկաշկանդ խոսել դրանց մասին: Երկրորդ՝ փաստաթղթերը միշտ կարող են կեղծվել, ինչը գնալով ավելի է կատարելագործվում: Մենք առանցքային ենք համարում հարցազրույցը և նախընտրում ենք լսել դիմումատուի ասելիքը Հայաստանում իր կարգավիճակի մասին՝ զերծ մնալով փաստաթղթերի հավաստիությունը պարզելու վրա միջոցներ վատնելուց: Խորհուրդ ենք տալիս դիմումատուներին ներկայանալ Հայաստանի հետ իրենց կապերը հիմնավորող փաստաթղթերով՝ հյուպատոսական պաշտոնյայի պահանջի դեպքում դրանք ներկայացնելու համար: Դրանց բացակայությունը վիզայի մերժման պատճառ չի կարող լինել:

Հարց Ա. Կարապետյանից. 2013 և 2014 թվականներին եղել եմ Միացյալ Նահանգներում որպես զբոսաշրջիկ և վերադարձել եմ: Գործող վիզաս վավեր է մինչև ս.թ.-ի օգոստոսի 13-ը: Ինչպե՞ս կարող  եմ երկարաձգել վիզայիս վավերականությունը առանց հարցազրույցի մասնակցելու: Խնդրում եմ տեղեկացրեք՝ ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ ժամկետներում:

Պատասխան. Ուրախ եմ, որ ԱՄՆ ճամփորդությունը ձեզ դուր է եկել, և որ կրկին ցանկանում եք այցելել: Նախ՝ կիրառվող տերմինների մասին. մենք վիզաներ չենք երկարաձգում, սակայն թողարկում ենք նորը: Եթե ձեր վիզան դեռևս վավեր է, կամ ժամկետը սպառվել է վերջին մեկ տարվա ընթացքում, դուք կրկին դիմում եք նույն տեսակի վիզայի համար, և եթե նախորդ վիզան ևս ստացել եք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ու այն ունեցել է վավերականության առավելագույն ժամկետ (մինչև 2015թ. հունվարի մեկը՝ առավելագույն ժամկետը 1 տարի էր), ապա կարող եք դիմում ներկայացնել և նոր վիզա ստանալ առանց հարցազրույց անցնելու: Այս պարագայում դուք լրացնում եք առցանց դիմումը, վճարում միջնորդավճարը և ձեր գործող անձնագիրը և նախկին ԱՄՆ վիզան բերում և թողնում եք դեսպանատանը: Հարցազրույցի անհրաժեշտություն այս պարագայում չկա: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել դեսպանության կայքէջ և ծանոթանալ ոչ ներգաղթային վիզաների տրամադրման քայլերին:

Շնորհակալություն հարցերի համար, շարունակեք գրել մեզ, և մեր հաջորդ թողարկումներում մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում