Բրիտանական կարճամազ կատուն իր անսովոր բեղերով գերել է Instagram-ը, որտեղ Սիտրոնելը ունի մոտ 32 հազար դիտում, հայտնում է gazeta.ru-ն: Կատուն ունի կատարյալ սիմետրիկ բեղեր: Սիտրոնելի դնչի գույները այնքան անսովոր են, որ տպավորթյուն է ստեղծում, թե նա ունի սպիտակ մարդկային բեղեր, ինչի պատճառով նրան հաճախ դնում են արու կատվի տեղ:
Նա և իր տիրուհի Կլեմենտինան ապրում են Փարիզում: Տիրուհին կատվի լուսանկարնեըր հաճախակի տեղադրում է համացանցում, իր խոսքերով՝ ոչ թե այն բանի համար, որ կատուն փառք ձեռք բերի, այլ որպեսզի օգտատերերը նրան դիտելով հաճույք ստանան: