2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը և նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Գործընկերները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: