Սիրակուզի համալսարանի պրոֆեսոր Սեմ Վան Ակենը կարողացել է բազմամիրգ ծառ ստեղծել, որը բազմագույն է և տալիս է 40 տեսակի միրգ՝ հայտնում է telegraf.com.ua-ն: Այդպիսի յուրօրինակ նախագծի գաղափարի և ոգեշնչման աղբյուրը եղել է «Ֆրանկենշտեյն» վեպը, միայն թե փոխպատվաստումը եղել է ոչ թե մարդու, այլ ծառի: Պրոֆեսորն օգտագործել է ծառերի պատվաստման տեխնոլոգիան:
«Ես ընտրեցի 40 թիվը, որովհետև այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և նշանակում է «առատաձեռնություն»: Դա արվեստի կենդանի գործ է և միաժամանակ նոր փորձ՝ գենային ինժեներիայում»,- ասել է գիտնականը:
Ծառի վրա աճում են՝ դեղձ, սալոր, ծիրան, նեկտարին, բալ, նուշ և այլն: Բոլորը ծաղկում և բերք են տալիս տարվա տարբեր եղանակներին: