Ավելի քան 1300 ռուս հետախույզներ զորավարժություններ են սկսել Հարավային ռազմական օկրուգի 5 զինավարժարաններում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունում:
Զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի և Վոլգոգրադի մարզի, Ստավրոպոլի երկրամասի, Հյուսիսային Օսիայի, Կարաչաևո-Չերքեզիայի զինավարժարաններում:
Մարզումները կանցկացվեն մարտականին առավելագույնս մոտ պայմաններում: Հետախույզները պետք է գործեն «գլխավոր ուժերից անջատ, պայմանական հակառակորդի թիկունքում՝ հենվելով միայն սեփական կարողությունների և հմտությունների վրա»՝ նշվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների ընթացքում կօգտագործվի 300 միավոր հատուկ տեխնիկա: