ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Դեսպանն Արմեն Մուրադյանին է փոխանցել Շվեդիայի առողջապահության նախարարի` սեպտեմբերին իրենց երկիր աշխատանքային այցի հրավերը: Այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը: