Զինվորական հետազոտությունների կենտրոնի մասնագետները ստեղծել են սննդային մթերքների համար նախատեսված պարկեր, որոնք օգտագործելիս կարելի է երկու անգամ երկարացնել դրանց պահպանման ժամկետը:
Նորույթը ստեղծված է նանոկոմպոզիտային ժապավեններից և թերմոպլաստիկ ռետինից: Այս մասին տեղեկացնում է ArmyTimes կայքը:
Այդուհանդերձ, փաթեթավորումը դարձել է ավելի թեթև, պինդ և մատչելի: