Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա տարածաշրջանում փաստաբանները մինչև 177 տարի կալանք են պահանջել 29 մարդու համար, ովքեր կասկածվում են սվինգերական ակումբներ ստեղծելու մեջ, տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
Թուրքական ոստիկանությունը մարմնավաճառության և մարմնավաճառության առևտրի մեղադրանքով 53 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ սվինգերական ակումբների տերերը երեկույթների ժամանակ մարմնավաճառներ են բերում:
53 մարդուց 29-ը դատարան են բերվել, ևս 15-ը ձերբակալվել են, իսկ մյուսներին ազատ են արձակել մինչև դատը:
Կասկածյալները կստանան 3-ից 177 տարի: