ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ վերջին տասնամյակում Միացյալ Նահանգները կրճատել է արտանետումներն ավելի շատ քան մյուս երկրները, հայտնում է RIA Novosti-ն:
Կլիմայի փոփոխությունը հանդիսանում է մարդկության ապագայի ամենամեծ սպառնալիքը, երկուշաբթի հայտարարել է նախագահ Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Նախագահի ելույթը նվիրված էր արտանետումների կրճատման կանոնների վերջնական տարբերակին, որոնք վարչակազմը հայտարարել էր երկուշաբթի: Մասնավորապես, ենթադրվում է էլեկտրակայանների արտանետումները մինչև 2030 թվականը կրճատել 32 տոկոսով: