Բրազիլական ոստիկանությունը կրկին հայտնվել է մեծ ուշադրության կենտրոնում: Այս անգամ պատճառ է հանդիսացել «Դուք սպանել եք իմ որդուն» բրազիլացի ոստիկանների հանցագործությունների մասին զեկույցը, որը հրապարակվել է միջազգային իրավապաշտպանական Amnesty International կազմակերպության կայքում: Զեկույցում նշված են 2004-2014 թթ. ցուցանիշները: Ըստ դրանց՝ ոստիկանների փամփուշտներից վերջին 10 տարվա ընթացքում զոհվել է 8,466 մարդ, որոնցից 5 հազարը սպանվել են Ռիո-դե-Ժանեյրոյում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի ավելի քան 70 %-ը կազմել են սևամորթները, 50 %-ը եղել է 15-29 տարեկան: Բացի այդ, ուսումնասիրելով սպանությունները՝ զեկույցի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ դրանց մեծ մասը չի եղել պարտադիր: