Նյու Յորքի Բրուքլին շրջանում առնվազն 13 մարդ է տուժել երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության արդյունքում՝ հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունում՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Նախնական տվյալներով՝ երկու զինված տղամարդ երեկույթի ժամանակ կրակ են բացել ներկաների վրա:
Հրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց : Եվս 4 մարդ ստացել են աննշան վնասվածքներ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Բոլոր տուժածները եղել են 18-38 տարեկան: