Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Նարգիզի փոխարեն սխալմամբ փախցրել են անչափահաս Մարալին, որովհետև երկուսն էլ նույն գույնի շորով են եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Հասոյանի, Ազիզ Սլոյանի, Մամե Մստոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1991 թվականին ծնված Արմեն Հասոյանը սիրել է անչափահաս՝ 1998թվականին ծնված Նարգիզին (անունը փոխված է), ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Արմեն մի քանի անգամ իր ծնողների հետ գնացել է սիրած աղջկան ուզելու, բայց մերժում է ստացել և որոշել է առևանգել աղջկան:

2014 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել աղջկա եղբոր հարսանիքը, որը հաջորդ օրը շարունակվել է Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում:

Հարսանեկան խնջույքին մասնակցել են նաև Արմենը, Ազիզն ու Մամեն: Նրանք որոշել են պահն օգտագործել ու առևանգել Նարգիզին:

Խնջույքից հետո աղջկա հայրը իր երկու դուստրերին, եղբոր դստերը՝ նույնպես անչափահաս Մարալին (անունը փոխված է) և նորահարսին տարել է գյուղում գտնվող իրենց տուն, ինքը վերադարձել է հանդիսությունների սրահ:

Այդ ժամանակ՝ նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Արմենը, Ազիզն ու Մամեն տաքսիով գնացել են աղջկա տան մոտ:

Որպեսզի ստուգեն՝ աղջկա ծնողները տանն են, թե ոչ՝ Ազիզը թակել է դուռը, ասել է, թե նախորդ օրը տեղի ունեցած խնջույքից հետո երաժշտական գործիքը մոռացել է տան մոտ գտնվող շինությունում: Նա խնդրել է, որ այդ շինության բանալին բերեն: Բանալին տվել են նրան, քիչ անց նա բանալին վերադարձրել ու «ձեռքի հետ» տեղեկացել է, որ աղջկա հայրը հանդիսությունների սրահում է դեռ:

Քիչ անց Արմենը, Ազիզն ու Մամեն նորից թակել են այդ տան դուռը, հայտնել են՝ իբր ռեստորանից ապրանք են բերել:

Աղջկա քույրը բացել է դռան փականը:

Երեք երիտասարդները, նախնական համաձայնություն ունենալով խմբի կազմում անչափահաս աղջկան առևանգելու վերաբերյալ, բռնություն գործադրելով՝ հրել-բացել են մուտքի դուռը, հաղթահարել են դռան հետևում գտնվող աղջկա դիմադրությունը և ապօրինի մուտք են գործել աղջկա հոր տուն:

Տանը գտնվող աղջիկները տեսնելով տղաների գործադրած բռնությունը՝ խոհանոցում փակվել են:

Բայց Արմենն ու Մամեն խոհանոցի դռան փականը տեղահան են արել ու խոհանոց են մտել:

Առևանգման ենթակա աղջիկը՝ Նարգիզը, թաքնվել է խոհանոցի դռան հետևում:

Արմենն ու Մամեն այնքան խառնված են եղել, որ … թյուրիմացաբար… բռնությամբ բացահայտ առևանգել են այդ պահին խոհանոցում գտնվող մեկ այլ անչափահաս աղջկա՝ Նարգիզի հորեղբոր աղջիկ Մարալին, ով ծնողների մահից հետո բնակվել է հորեղբոր տանը: Աղջիկները եղել են… նույն գույնի զգեստով…

Աղջկան տնից դուրս են բերել, նստեցրել են տաքսի, փորձել են հեռանալ: Կարճ տարածություն անցնելուց հետո առևանգիչները հասկացել են, որ սխալվել և մեկ այլ աղջկա են առևանգել, անմիջապես ազատ են արձակել Մարալին, վերջինս հանգիստ վերադարձել է տուն:

Նարգիզի քույրը տեղի ունեցած «թյուրիմացության» մասին հայտնել է հայրիկին, վերջինս էլ, զայրանալով, դիմել է ոստիկանություն…

Արմենը, Ազիզն ու Մամեն դեկտեմբերի 20-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանություն:

Նրանք ընդունել են իրենց մեղքը, զղջացել են կատարվածի համար:

Տղաներին ներել ու նրանց մեղմ պատժելու կոչ է արել անգամ Նարգիզի հայրը:

Դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել խմբի կազմում անչափահաս աղջկա բացահայտ առևանգման, ապօրինի, բռնության գործադրմամբ ուրիշի տուն մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ու147 հոդվածի 2-րդ մասով, նրանց դատապարտել է 4-ական տարի ազատազրկման ու 100 հազարական դրամ տուգանքի, ապա երեքի նկատմամբ էլ պայմանական դատապարտություն է կիրառել ու յուրաքանչյուրի համար սահմանել 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազը: Ըստ մեղադրողի՝ ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալների նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, իսկ պայմանական դատապարտություն կիրառել է առանց դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայության:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը: Դատարանը դատավճռում արձանագրել է, թե ամբաստանյալները զղջացել են, ակտիվորեն աջակցել են հանցագործության բացահայտմանը, բայց իրականում, ըստ մեղադրողի, նրանք նախաքննության ընթացքում ու դատաքննության սկզբում իրենց մեղավոր չեն ճանաչել, առանձնապես չեն աջակցել հանցագործության բացահայտմանը:

Մեղադրողը միջնորդեց պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամբաստանյալներին՝ յուրաքանչյուրին դատապարտել 5 տարի 6 ամիս իրական ազատազրկման:

Ամբաստանյալների շահերի պաշտպանն առարկեց մեղադրողի բողոքի դեմ, նշեց բոլոր հիմքերը և փաստաթղթերը, որոնք հիմնավորում են ամբաստանյալների նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման օրինականությունը:

Ամբաստանյալները խնդրեցին մեղադրողի բողոքը մերժել:

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանին հետաքրքրեց, թե ինչպե՞ս կարող էին երեք ամբաստանյալները միահամուռ սխալվել ու առևանգել ոչ այն աղջկան, ում նախատեսել էին: Դատավորն ու մեղադրողը նշեցին, որ իրենց երկարատև պրակտիկայում նման դեպք չէր եղել, որ աղջիկ առևանգողները սխալվեն ու առևանգեն ոչ իրենց նախատեսած աղջկան…

Ամբաստանյալները պատասխանեցին, թե երկու աղջիկները… նույն գույնի շորով էին, բացի այդ՝ նրանք նման են իրար:

Իրենք չեն նայել ապագա հարսնացուի դեմքին, իսկ որ սխալվել ու այլ աղջկա են առևանգել՝ հասկացել են տան բակից դուրս գալուց քիչ անց:

Ըստ ամբաստանյալների՝ առևանգված անչափահաս աղջիկը ամբողջ ընթացքում ձայն չի հանել, չի ասել, թե ինքն ով է, չի ասել, որ սխալմունք է եղել…

Տուժող աղջիկը՝ նա, ում սխալմամբ առևանգել էր ամբաստանյալների եռյակը, դատարան չէր եկել: Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ չառևանգված Նարգիզի հայրն ու առևանգված Մարալի հորեղբայրը, ասաց, թե Մարալը սարում է, Նարգիզն էլ է սարում: Ընդ որում՝ Նարգիզն արդեն նշանված է մեկ այլ տղայի հետ: Տուժողի ներկայացուցիչն ասաց, թե ինքը ներել է ամբաստանյալներին. «Ջահելություն են արել, մենք հաշտվել ենք, բողոք չունենք: Խնդրում եմ մեղադրողի բողոքը մերժեք»: Հաշտվելը՝ հաշտվել էր, բայց իր դստերը նա նախընտրել է ամուսնացել ուրիշ տղայի հետ…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրող դատախազի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ, թողնվեց անփոփոխ: Երեք երիտասարդները, ազատազրկման վտանգից ձերբազատվելով, շնորհակալություն հայտնեցին ու դուրս եկան դատարանի դահլիճից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում