Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Երբ նրանք, ովքեր Թուրքիայում եղբայրություն չեն ցանկանում, ազգային միաբանություն, ընդհանուր ճակատագրի միասնականություն, գիտակցության նման զարգացում չեն ցանկանում, Գեզիի այգու իրադարձությունները վերածեցին սադրիչ գործողությունների, բնապահպանական խնդիրը` մեծ սոցիալական անարխիայի, քրդական խնդրի կարգավորմանը մեծ հարված հասցվեց»,- նշել է Դավութօղլուն:
«Եթե ոչնչացված կամ թուլացված է ճակատագրի ընդհանրության գիտակցությունը, յուրաքնաչյուրը սկսել է ընդունել իր ճակատագիրրը ոչ այնպես, ինչպես հարևանինը, այդ հասարակությունում կարգուկանոն չի մնա: Թուրքիայում մենք պայքարում ենք ճակատագրերի միացման համար, ասում ենք, որ մենք ընդհանուր ճակատագիր ունենք: Կա՛մ ամբողջ 78 միլիոնը հանգիստ կապրի, կա՛մ մենք բոլորս միասին կարող ենք քաոսի մեջ ապրել»,- ասել է վարչապետը:
Դավութօղլուի խոսքով` Իրաքում քրդական ինքնավար վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին, հենվելով Մերձավոր Արևելքում տիրող քաոսի վրա, բռնության այլ տեսակի կոչ է արել: Ըստ նրա` դա երկակի խաղ է, որի մի մասը Անկարայում ժողովրդավարությունն է, իսկ Դիարբեքիրում, Բաթմանում և Հաքարիում` ահաբեկչությունը: