Monday, 06 05 2024
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ

Զինվորական մտավորականությունն ազգի և պետության ողնաշարն է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել 2015թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ ավարտական արարողության կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Ձեզնից շատերի համար այսօր բացառիկ օր է: Սպայական կոչումներ են հանձնվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին: Նաև հրամանատարաշտաբային ու մեկամսյա դասընթացների շրջանավարտներին: Այստեղ են նաև Ռուսաստանի Դաշնության և արտերկրյա այլ ռազմաուսումնական հաստատությունների, ինչպես նաև ռազմական ակադեմիաների շրջանավարտները: Ձեր շարքերում են Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ ռազմական բժիշկներն ու Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ ռազմական դիրիժորները:

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ ձեզ ուսումնական հաստատությունները հաջողությամբ ավարտելու և սպայական կոչումների արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում եմ ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ահա ինչու մենք հավատում ու վստահում ենք ձեզ:

Դուք այսօրվանից համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը: Ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է: Կջարդվի այդ ողնաշարը՝ չենք ունենա ոչինչ: Շիտակ կլինի այդ ողնաշարը՝ ուրեմն կունենանք այն պարտադիր նախադրյալը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչը: Այսօր, նայելով ձեր կուռ շարքերին և դեմքերին, չեմ կասկածում, որ դուք լուրջ եք, պինդ և պատասխանատու: Չեմ կասկածում, որ ամուր և շիտակ է մեր երկրի ու ժողովրդի ողնաշարը: Ձեզնով նա դառնում է ավելի կենսունակ:

Այս հանդիսավոր պահին կարևոր եմ համարում ևս մեկ նկատառում: Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ ժամանակակից աշխարհում չկա ուսումնառության ավարտ հասկացություն: Կա միայն անընդհատ կատարելագործում: Ռազմաուսումնական հաստատություն կամ դասընթաց կամ նույնիսկ ակադեմիաներ ավարտելն իհարկե կարևոր է և պարտադիր, բայց դա բավարար չէ: Ե՛վ տեսական, և՛ գործնական ուսումնառությունը չընդհատվող գործընթաց է: Արդի քաղաքակրթությունը, այդ թվում` ռազմարվեստը, գրեթե ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ: Այդ խնդիրները պետք է ստանան ժամանակակից լուծումներ:

Դեռ երկրորդ աշխարհամարտի ժամանակ մի կատակ կար շրջանառության մեջ, թե տարեց զինվորականները պատրաստվում են ոչ թե հաջորդ, այլ նախորդ պատերազմին: Կատակի իմաստն այն էր, որ ռազմական հարուստ կենսագրություն ունեցող զինվորականները սովորեցնում էին այն, ինչն իրենք տեսել են, ինչը իրենք լավ գիտեն, քանի որ պատերազմի մասին իրենց պատկերացումները ձևավորվել են նախորդ պատերազմի ժամանակ: Նրանք չեն պատկերացնում, որ հաջորդ պատերազմը կարող է լինել բոլորովին այլ տեսակի և բնույթի: Ասածիս իմաստն այն է, որ դուք 21-րդ դարի սպաներ եք: Պետք է սովորեք ամեն օր` ազատամարտիկների փորձից, կոչումով ավագի ու զինվորի հետ խոսելու տոնից սկսած մինչև բարդ տեխնիկական ու տեխնոլոգիական հարցերը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր իրադարձության առթիվ: Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության սպայի անունն ու պատիվը: Ձեր թիկունքում ձեր ու մեր մայրերն են, ձեր ու մեր ընտանիքները: Ձեր թիկունքում ընդհանրապես չկա «ձեր» ու «մեր», այլ կա հավերժի ճամփորդ Հայաստան:

Շնորհակալություն»:

http://www.president.am/files/pics/2015/08/02/12598_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12599_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12600_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12601_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12606_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12603_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12621_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12626_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12628_b.jpg

http://www.president.am/files/pics/2015/08/02/12630_b.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում