Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2014-2015 ուսումնական տարում ավարտել է 548 շրջանավարտ, որոնցից 399-ը` բակալավրիատ, 149-ը` մագիստրատուրա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում շրջանավարտների ընդհանուր թիվը կազմել է 576։ Ինչպես մեզ տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, շնորհավորելով շրջանավարտներին` ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշել է. «Դուք յուրաքանչյուրտ մեր համալսարանի «դեսպաններն եք» ձեր ապագա աշխատատեղերում։ Մի բան ամուր մտապահեք բարձրակարգ և պահանջարկված մասնագետ լինելու համար անհրաժեշտ է անընդմեջ զբաղվել ինքնակրթությամբ։ Եղեք հաջողակ,հոգատար ձեր շրջապատի նկատմամբ և ձեր գործունեությամբ նպաստեք մեր երկրի զարգացմանը»,- շնորհավորելով շրջանավարտներին հորդորեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
2014-2015 ուս․տարում ՃՇՀԱՀ-ն ավարտեց 548 շրջանավարտ, որից 399 բակալավրիատ, 149 մագիստրատուրա։ Անցաց տարվա նույն ժամանակահատվածում շրջանավարտների ընդհանուր թիվը կազմել է 576։
ՃՇՀԱՀ-ի նկատմամբ տարեց տարի մեծանում է արտերկրի հետաքրքրությունը։ Ընդլայնվում է ոչ միայն համագործակցության աշխարհագրությունը այլև ուսանոողների ներգրավվածությունը։ 2014-2015 ուս․ տարում ՃՇՀԱՀ-ի ավարտական դիպլոմներ ստացան 62 արտասահմանցի շրջանավարտներ՝ բակալավրիատ 37, մագիստրատուրա 25 շրջանավարտ։
2015-2016 ուս․ տարում համալսարան դիմել են 595 դիմորդ։ Ընդունելության քննությունները հաղթահարել են 555 դիմորդ։