Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Հայաստանում մահացությունը նվազել է

Հայաստանում հանրապետական ցուցանիշով գրանցվել  է դրական բնական հավելաճ. ծննդյան դեպքերը գերացազել են մահվան դեպքերին 1.3 անգամ` 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով: Սակայն որոշ մարզերում բնական նվազում է արձանագրվել` մահվան դեպքերը գերազանցել են ծննդյան դեպքերին: Բնական հավելաճի գործակիցը բացասական նիշով է Լոռիում, Տավուշում և Վայոց ձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Ծնվածների ընդհանուր թվաքանակը 2015-ի առաջին վեց ամիսներին 18 հազար 719 է ` 2014-ի առաջին վեց ամիսների 19 հազար 249-ի համեմատ: Մահվան դեպքերն առաջին վեց ամիսներին 14 հազար 628 են եղել` անցյալ տարվա 14 հազար 772-ի դիմաց: Ամուսնություններն ընթացիկ տարվա կեսին կազմել են  8 հազար 582` նախորդ տարվա 9 հազար 563-ի համեմատ: Ամուսնալուծությունները 1900 են` 2014-ի 2 հազար 469 դեպքի համեմատ»,-ներկայացրեց Կարինե Կույումջյանը` նշելով, որ գրեթե բոլոր ցուցանիշներով նվազում է արձանագրվել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

Վիճակագրագետի խոսքով` մահացության հիմնական պատճառներն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից են` մահվան դեպքերի 49.6 տոկոսը, որոշակի աճ է արձանագրվել նորագոյացություններից մահվան դեպքերի` 20.1 տոկոս, շնչառական հիվանդություններից մահացել է ընդհանուր մահացողների 6.8 և մարսողական օրգանների հիվանդություններից` 6.1 տոկոսը: «Որոշակի աճ ունենք դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահվան դեպքերի` 4.3 տոկոս, և միայն 1 տոկոսն է, որ կամզում են վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահացողները»,-ասաց Կարինե Կու յումջյանը:

Մանկական և երեխաների մահացության ցուցանշիներն էլ հետևյալն են. «0-1 տարեկան երեխաների մահվան 160 դեպք է գրանցվել` 2014-ի առաջին կիսամյակի 177 դեպքի համեմատ, գրեթե 9.6 տոկոսով նվազել են այդ տարիքի երեխաների մահացության դեպքերը: 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը եղել են 26: Յուրաքաչյուր 1000 կենդանի ծնվածի հաշվով 10 0-4 տարեկան երեխա է մահացել»,-տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում