Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը հաստատել է որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանի բանակցելու են աշնանը։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պլանավորված է քննարկել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը:
«Իսկապես, երկկողմ բարձրագույն խորհուրդը հավաքվելու է։ Դա պետք է տեղի ունենա աշնանը, բարձրագույն մակարդակով։ Այսինքն՝ Պուտինն ու Էրդողանը հանդիպելու են։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրանք պայմանավորվել են, որ պետք է հավելյալ համաձայնեցնել բարձր մակարդակի խորհրդի նիստի անցկացման ժամկետը։ Տեղն ու ժամկետը դեռ հստակեցվելու են»,- ասել է նա։