Wednesday, 08 05 2024
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան

Եվրոպական ավտոարդյունաբերությունը վերադառնում է Իրան

Mercedes-Benz-ը ձեռք կբերի Թավրիզում գտնվող իրանական Diesel Engine Manufacturing’s (IDEM՝ դիզելային շարժիչների արտադրող) ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը։ Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն։

Նա հայտնել է, որ Իրանն ու Mercedes-Benz-ը նաև կստորագրեն համաձայնագիր 10 տարի ժամկետով՝ ուղղված Իրանում բեռնատար մեքենաների ու ավտոբուսների արտադրությանը։

Մինչ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը՝ Mercedes-Benz-ը եղել է Իրանի հիմնական գործընկերը, և զարմանալի չէ, որ ընկերությունը մտադիր է առաջիկա 2-3 ամսում իր գրասենյակը բացել Թեհրանում։

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել Setar-Iran մեքենա արտադրողի բաժնետոմսերի 50 տոկոսը և ստոագրել 5-ամյա համաձայնագիր՝ սեդանների արտադրության վերաբերյալ։

«Գերմանական ավտոմոբիլային Volkswagen կոնցեռնը նույնպես կարող է դառնալ Իրանի հուսալի գործընկերը»,- ասել է Յեկե Զարեն։

Նրա խոսքով՝ առաջիկա 3-4 ամսում Iran Khodro-ն կարող է նաև պայմանագիր ստորագրել գերմանական Daimler AG-ի հետ՝ լյուքս դասի թեթև ավտոմեքենաների արտադրության համար։

Նա նշել է, որ բացի այդ, ֆրանսիական Peugeot-ը մտադիր է Իրանի հետ մեքենաների արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնել։ Իրանական շուկա վերադարձին իրենց համաձայնությունն են տվել նաև ֆրանսիական Renault-ը և ճապոնական Suzuki-ն։

Նրա խոսքով՝ Իրանում մեքենաների արտադրությունը կարժենա 30 տոկոսով ավելի էժան, քան արտերկրում։ Իրանը տարածաշրջանում մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում