Ֆրանսիայում հնագետ ուսանողները կամավորների հետ միասին հայտնաբերել են մոտ 560 հազար տարեկան մարդու ատամ, հայտնում է Express թերթը:
Այն գտել են Ֆրանսիայի հարավի Պերպինյան քաղաքից ոչ հեռու գտնվող Կոն դ’Արագո քարանձավում: Ատամը անվանել են «Արագո 149», որը Եվրոպայի տարածքում գտնված մարդկային մնացորդներից դարձել է ամենահինը: