Իր օգտակար հատկությունների պատճառով խատուտիկին հաճախ անվանում են «դեղին մարդարմատ»:
Այն նախ օգտակար է մարսողական համակարգի համար: Կարգավորում է ախորժակն ու նյութափոխանակությունը:
Խատուտիկն օգտակար է նաև նյարդային համակարգի, հոդերի և մաշկի համար, քանի որ բուժում է հոդերը և արագ ապաքինում վերքերը:
Խատուտիկն օրգանիզմից դուրս է բերում թույներն ու տոքսինները, ինչպես նաև մաքրում դեղորայք ընդունելու հետևանքները:
Այն հարուստ է նաև վիտամիններով ու հանքանյութերով, ինչպես նաև բարելավում է մաշկն ու դեմքի գույնը: