ԱՄՆ նախագահի վարչակազմը մերժել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու միջնորդագիրը: Այս մասին հաղորդում է Fortune-ն`վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Լիզա Մոնակոյին:
Նրա խոսքերով`Սնոուդենը պետք է ԱՄՆ վերադառնա, որպեսզի դատարանի առջև կանգնի և ոչ թե «թաքնվի ինքնավար ռեժիմի վարագույրի հետևում»:
«Այժմ նա փախչում է իր գործողությունների հետևանքներից»,- գրել է նա`ի պատասխան միջնորդագրի: