Գերմանացի զբոսաշրջիկը որոշել է իր ինքնագրով «հարստացնել» Ֆլորենցիայի տաճարը՝ հայտնում է Italia-ru-ն:
45-ամյա գերմանացուն ինքնագիր թողնելիս տեսել է ֆլորենցիացի զույգը, որը զբոսնելիս է եղել քաղաքի գիշերային փողոցներով: Հավանաբար, զբոսաշրջիկը կարծել է, թե կեսգիշերին ոստիկանության պարեկները չեն հերթապահում, ուստի կարելի է հանգիստ սեփական անունը հավերժացնել արժեքավոր մարմարի վրա:
Գերմանացին, որը Ֆլորենցիայում հանգստանալիս է եղել ընտանիքի հետ, տարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշոր տուգանք է վճարել: Նրան նաև ծանրացնող հանգամանքներով վանդալիզմի մեղադրանքներ են առաջադրվել: