Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

ՀՀԿ-ին տրամադրում են սահմանադրական փոփոխությունների դեմ

ՀՀԿ պատգամավորական խմբակցության գործադիր թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են: Նրանք վստահեցնում են, թե իրենց ասվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվելուց հետո, երբ ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով, իրենք այլևս ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու հնարավորություն չեն ունենա, և այդ պատգամավորների օրենսդիր կենսագրությունը կավարտվի: ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ տեղեկությունը իրենց է փոխանցել ՀՀԿ մամուլի խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ նա ներկայացնում է Հանրապետություն կուսակցության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը:

Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ է այս տեղեկությունը պատգամավորներին տրվում հենց հիմա՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ: Մի՞թե պատգամավորներին դրա մասին չէին կարող ասել հանրաքվեից հետո, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվելու են հանրաքվեից մեկուկես տարի հետո: ՀՀԿ վերնախավը չի կարող չհասկանալ, որ գործարար պատգամավորներին նախապես հայտնելով այդ լուրը, նրանց տրամադրում են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոհետև հենց այդ փոփոխությունների մեջ են նրանք տեսնում իրենց օրենսդիր գործունեությունը խոչընդոտողին:

Կա տեսակետ, որ ՀՀԿ-ի գործարար թևի ներկայացուցիչները, որոնք բոլոր ընտրություններում համարվել են կուսակցության համար քվե ապահովող հիմնական ուժը, ում վրա է դրված եղել տեղերում քվեարկության կազմակերպումը և ձայների ապահովումը, անկախ ամեն ինչից՝ պարտադրված են լինելու աշխատել հօգուտ սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացման: Որ իշխանությունը նրանց նկատմամբ այնպիսի ազդու լծակներ ունի, որ նրանք չեն համարձակվի դեմ գնալ իշխանության համար ցանկալի նախագծի անցկացմանը, որքան էլ որ այն իրենց անձնական շահերին դեմ լինի: Բայց դա իրականում չափազանց միամիտ բացատրություն է: Որքան էլ իշխանությունը գործարար թևի վրա ազդելու լծակներ ունենա, որքան էլ նրանք հանուն իրենց բիզնես շահերի պարտադրված լինեն կատարել բարձրագույն իշխանության հրահանգները, միևնույն է՝ իշխանությունը հասկանում է, որ երբ կա անձնական շահի և իջեցված հրահանգի հակադրություն, կատարողները այդ հանձնարարականը չեն կատարելու լիարժեք, և ձախողումներն անխուսափելի են:

Իսկ գուցե գաղտնիքը բոլորովին այլ տեղ է: Իշխանությունը ընտրությունների կազմակերպման մեջ մեծ փորձ և հմտություն ունեցող պատգամավորներին նախապես տրամադրում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ: Այդ պատգամավորները հասկանում են, որ իրենց պատգամավոր դառնալու միակ հնարավորությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալումն է, և գործող Սահմանադրության պահպանումը: Դա նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգը պահպանվելու է, որովհետև ընտրողները «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ «ոչ» են ասում նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որը սահմանադրական փոփոխությունների նախագծի առանցքային հոդվածներից մեկն է: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանությունը ինքն էլ շահագրգռված չէ սահմանադրական փոփոխությունների անցկացմամբ:

Բայց նախագահը կամ որևէ այլ պետական պաշտոնյա չի կարող ի սկզբանե հայտարարել, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել է նախագահի ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Մի՞թե ավելի գրագետ չէ մինչև հանրաքվեն դրա դեմ տրամադրել հնարավոր բոլոր ուժերին և հատկապես նրանց, որոնք պետք է անցկացնեին այդ նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում