Saturday, 18 05 2024
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

7 շրջան՝ Հայաստանի ապաշրջափակման դիմաց. Ղարաբաղի հարցը մոտ է կարգավորման․ Սերգեյ Մարկով

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովի կարծիքով՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում մի կողմից բավականին ընդհանրական հայտարարություն է արել՝ ասելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո:

Մարկովը նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ մյուս կողմից այս հայտարարությունը կարող է պատասխան լինել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող է բավականին լուրջ առաջընթաց գրանցվել. «Իմ կարծիքով՝ իրավիճակը հիմա մոտ է մի կետի, երբ հնարավոր է թեկուզև ժամանակավոր կոմպրոմիս Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքերով՝ փոխզիջումային տարբերակ կարող է լինել Ղարաբաղի շուրջ գտնվող 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ Հայաստանի ապաշրջափակման դիմաց. «Այսինքն՝ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնում է այդ տարածքները և ազատվում ապաշրջափակումից, կարծում եմ՝ դա ընդունելի տարբերակ կլինի»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ սա ընդունելի տարբերակ կլինի Ռուսաստանի համար, բայց Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները դա չեն ցանկանում թույլ տալ, այդ պատճառով էլ նման հայտարարություններ են անում:

Սերգեյ Մարկովը հավելեց, որ իր առաջ քաշած տարբերակը կարող է լինել փոխզիջումային տարբերակներից մեկը:

Մեր այն հարցին, թե Ադրբեջանը արդյոք կհամաձայնվի՞ առանց Ղարաբաղի՝ միայն մի քանի տարածքների վերադարձմամբ հասնել հակամարտության կարգավորման, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ, այո՛, կհամաձայնվի: Բայց Ադրբեջանը չի ճանաչի Ղարաբաղը հայկական, բայց կդադարեցնի ապաշրջափակումը: Ընդհանրապես ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան կբացի սահմանը»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում