Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև հուլիսի 10-ը: Վիեննայում ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ավելի շատ մտահոգում է գործարքի որակը, քան ժամանակային շրջանակները:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի համար չկան արհեստական ժամկետներ, և որ բոլորն էլ կենտրոնացած են որակյալ պայմանավորվածությունների հասնելու վրա:
«Վեցյակը» և Իրանը պետք է համապարփակ համաձայնագրի հասնեին մինչև հունիսի 30-ը, սակայն Վիեննայում անցկացված բանակցությունների հերթական փուլում կողմերը որոշեցին բանակցությունները երկարաձգել մինչև հուլիսի 7-ը: