ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Վաշինգտոնում, որոնց ժամանակ նրանց հայտարարել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ աշխատել համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ:
Սրանից առաջ Ուորլիքը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ են ունենալու Պենտագոնում, Պետդեպարտամենտում և ԱԱԽ-ում՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: