Monday, 13 05 2024
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն

Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզա ստանալու նոր կարգը՝ իսկական մղձավանջ

Հայաստանում գործող մի քանի դեսպանություններ (Լիտվա, Հունաստան) վերջին շրջանում հրաժարվում են ընդունել քաղաքացիներին, ովքեր դիմում են վիզա ստանալու համար: Փոխարենը դեսպանատները քաղաքացիներին ուղղորդում են Սախարովի հրապարակում գործող վիզաների կենտրոն, որտեղ այս օրերին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ և թղթերը չկորցնելու երաշխիք:

Բացի այդ, քաղաքացիները վիզա ստանալու համար ստիպված են ավելի շատ վճարել, քան վճարում էին նախկինում: Մասնավորապես՝ վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, այդ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ: Մինչդեռ Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փոխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար այժմ արդեն 30 եվրո արժեն, իսկ որոշ երկրների դեպքերում էլ անվճար են:

Վիզաների կենտրոնի այս գործունեությունը դժգոհություններ ու անհարմարություններ է պատճառում ոչ միայն քաղաքացիներին, այլև զբոսաշրջային կազմակերպություններին, որոնցից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կենտրոնի գործունեությունը ճիշտ չի կազմակերպված:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք իրենց ծառայությունների դիմաց գանձում են լրացուցիչ 12 հազար դրամ, որը քաղաքացու համար դառնում է նույն 60 եվրո ծախսը: Սակայն նշեմ, որ այդ 12 հազար դրամ վճարումը ոչ մի առավելություն չի տալիս, հերթերը ահավոր մեծ են, իրենք չունեն առցանց ռեգիստրացիա, հերթերը ապահովելու մեխանիզմ, որը բավական մեծ անհարմարություններ է ստեղծում»,- ասաց «Տեստա տուր» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գարիկ Քամալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր հարց է նաև այդ կենտրոնի աշխատակիցների ոչ կոմպետենտ լինելը: «Եթե դեսպանատան աշխատակիցները տարիների ընթացքում բավականին մեծ փորձառություն են ձեռք բերել, ամբողջ աշխատանքը շատ լավ պատկերացնում են, ապա այդ կենտրոնում առկա է աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցում»,- հավելեց Քամալյանը՝ ընդգծելով, որ եթե այս հարցը լուծելի է կամ ժամանակավոր, ապա ամենակարևոր հարցը մնում է լրացուցիչ 12 հազար վճարումը, որը իրենց՝ զբոսաշրջային ընկերությանը ստիպում է ավելի շատ վճարել, քան անցած տարի, և առանց որևէ առավելության կամ ծառայության հեշտացման դիմաց:

Բացի այդ ամենից, մեր զրուցակցի խոսքով, լինում են նաև քաղաքացիների փաստաթղթերի կորստի դեպքեր: Քամալյանը նշեց, որ կոնկրետ ինքն առնչվել է դեպքի, երբ քաղաքացու անձնագիր է կորել վիզա կենտրոնում: «Քանի նման դեպք եղել է, ու ես տեղյակ եմ դրան, սակայն դեսպանատանը 100 տոկոսով բացառված է, որ անձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ կորի: Իսկ կորելը գալիս է սթաֆի ոչ կոմպետենտ լինելուց»,- ասաց Քամալյանը:

Նշենք, որ օրերս «Առաջին լրատվական»-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցից հետաքրքրվել էր, թե ինչո՚՞վ է պայմանավորված այս նոր կարգը, և ինչո՞ւ պետք է քաղաքացիները գնալով հեշտացվող վիզա ստանալու փոխարեն՝ լրացուցիչ անհարմարություններ կրեն ինչ-որ միջնորդ, մասնավոր կազմակերպության կողմից: Դիրկ Լորենցը, սակայն, նշել էր, որ «Վիզաների կենտրոնը օգնում է վիզաների հարցում: Սա ամբողջ աշխարհում է կիրառվում, և այնպես չէ, որ այն նորություն է Հայաստանում»: Նրա խոսքով՝ հյուպատոսություններն ունեն շատ քիչ աշխատակիցներ, իրենք չեն կարող սպասարկել բոլորին, իսկ վիզաների կենտրոնները ունեն ավելի մեծ աշխատակազմ:

Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն էլ նշել էր, որ այդ կենտրոնները միջնորդ կազմակերպություններ չեն: Դրանք տեխնիկական օժանդակություն են տրամադրում դեսպանատանը:

Գարիկ Քամալյանի խոսքով, սակայն, զարմանալի է, որ մինչ այդ հյուպատոսությունները կարողանում էին սպասարկել բոլորին, սակայն այս տարվանից սկսած՝ հանկարծ վիզաների հարցով պետք է զբաղվի Մեծ Բրիտանիայում գրանցված ինչ-որ մի մասնավոր կազմակերպության ներկայացուցչություն: «Ի՞նչ տարբերություն՝ իմ տուրիստական ընկերությունն էլ է ՍՊԸ, այլ ընկերությունն էլ»,- ասաց նա:

Նշենք նաև, որ այս հարցով զբաղվում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել՝ պարզելու «Ինտերստամպ» ընկերության ծագումն ու գործառույթները: Վարույթը դեռևս շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում