Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Մասաչուսեթսի 28-ամյա բնակիչ Էնդրյու Օ’Քիֆի նկատմամբ, ով համացանցով սպառնացել է սպանել նախագահ Բարաք Օբամային, հայտնում է ria.ru-ն:
Համաձայն դատական փաստաթղթերի, Օ’Քիֆին համապատասխան հայտարարությունը համացանցում տեղադրել էր մայիսի 13-ին:
Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինները Օ’Քիֆի տանը գտել են ավելի քան հարյուր միավոր հրազեն:
Ենթադրվում է, որ մեղադրյալը առաջին անգամ Բոստոնի շրջանային դատարանի առջև կկանգի երկուշաբթի: Հանցանքը ընդունելու դեպքում նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում: