Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր

Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագիրը ներառելու է վիդեոկոնֆերանս- դասընթացներ շնորհիվ Orange-ի

Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների» նորարարական դահլիճի պաշտոնական բացումը: Նորաբաց դահլիճն ամբողջովին կահավորված և համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են վիդեոկոնֆերանսներ կազմակերպել արտասահմանյան համալսարանների, մասնավորապես՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների հետ, ինչպես նաև անցկացնել համաժողովներ և գործնական քննարկումներ: Դահլիճի տեխնիկական համալրման համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և Հայաստանի ֆրանսիական համալսարանի միջոցներով, իսկ կահավորմանն աջակցել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը: Օրանժ Արմենիան, ֆինանսական աջակցությունից բացի, տրամադրում է որակյալ միջազգային կապ ապահովող տեխնիկական լուծում:

«Նորարարությունը մշտապես կարևոր դեր է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Արդեն ավելի քան 5 տարի է, ինչ Հայաստանում մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահություն, կրթության և այլն, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև ֆրանսալեզու կրթություն ունեցող այլ համալսարանների ուսանողներն ու դասախոսական կազմը կարող են իրենց ուսումնական գործընթացն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպել՝ այս նախագծում ներգրավված գործընկերների ջանքերի և միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ », – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Պաշտոնական բացման արարողության ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչների հետ, ովքեր ողջունեցին հյուրերին և իրենց շնորհավորանքները հղեցին այս նորարարական նախագծի բարեհաջող մեկնարկի կապակցությամբ:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջնային առաքելությունն է կրթել բարձրակարգ մասնագետներ, որոնք կաշխատեն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մասնագիտական ոլորտներում: Հաշվի առնելով 21-րդ դարում հեռահաղորդակցման համակարգերի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Դատական նիստերի դահլիճում ներդրվել է նաև հեռահաղորդակցման բարձրորակ սարքավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել առցանց դասախոսություններ, գործնական աշխատանքներ և քննարկումներ:

«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճը» ստեղծվել է ի շահ ուսանողների` նպաստելու մասնագիտական միջավայրի, մասնավորպես իրավական համակարգի հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը: Այն ուսանողներին մաքսիմալ հնարավորություն կընձեռի գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում: Վիդեոկոնֆերանսի դահլիճը նաև հնարավորություն կտա հայաստանյան ֆրանկոֆոն համալսարանների հետ իրականացնել համատեղ կրթական և գիտական աշխատանքներ»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան:

Հայաստանում ֆրանսիական համալսարանից բացի, այս նորաբաց վիդեոկոնֆերանսների դահլիճի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հայաստանյան այլ համալսարանների դասախոսներն ու ուսանողները:

«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսների» դահլիճի բացման արարողությանը ներկա գտնվող հյուրերը, որոնց թվում էին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ծրագրերի պատասխանատու Միհաելա Կոդրեանուն և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հանդիսացող չորս ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, իրենց գնահատանքի խոսքը հայտնեցին ծրագրի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում